ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Միհրան Ռոբերտի Ծառուկյան:

Ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 22-ին Երևան քաղաքում` գործարարի ընտանիքում:

1991-1993 թվականներին հաճախել է մանկապարտեզ:

1994-2004 թվականներին սովորել է Երևանի թիվ 120 դպրոցում:

1996-2001 թվականներին սովորել է Սպայի տան երգի ստուդիայում:

Ռոմանտիկ բանաստեղծություններ ընթերցող այս երիտասարդը միայն երգով չէ, որ հաջողություններ է ունեցել:Միհրանը 1996-2004 թվականներին սովորել է <<Ստիլ>> պարային ակումբում:Մասնակցել է բազմաթիվ սպորտային պարերի մրցույթների և բազմիցս հաղթանակ է տարել Հայաստանի առաջնություններում և մեկ հաղթանակ միջազգային առաջնությունում:

2004-2008 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում:

2006թվականին մասնակցել է «Հայ-Սուպերսթար» նախագծին:

2008-2010թվականներին ծառայել է  Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության Սպայի տան երգի էստրադային համույթում:

Մասնագիտությամբ երգիչ է:

3 տարի աշխատել է «Ջիանի» ակումբում որպես երգիչ:

2009 թվականին նկարահանել է առաջին տեսահոլովակը:

Ամուսնացած չէ, երեխաներ չունի և այժմ բնակվում է Երևան քաղաքում:

Պրոդյուսոր` Ալեքսանդր Ստեփանյան (Սաշա):

 

Միհրան Ծառուկյան

Հարուստ աղջկա հետ չեմ ամուսնացել:)”

Երգիչ Միհրան Ծառուկյանը եւս մեկ անուն ունի. հեռուստադիտողները  “Դժվար ապրուստ”  սերիալի հերոսի անունով Գոռ են դիմում:):  Նա կարծում է` երկրպագուներն ավելի շատ հենց Գոռին են սիրում, բայց “դրանից Միհրան երգիչը չի տուժում”:

 

Новости

22 сентября 2011

www.tsarukyanmihran.do.am

NOR KAYQ  www.tsarukyanmihran.do.am  

Միհրանի հետ հանդիպեցինք կեսօրին՝ մայրաքաղաքի այգիներից մեկում, պարզվեց՝  մի քիչ քնաթաթախ է:): “Սովորաբար, ուշ եմ արթնանում. կեսօրին է սկսվում օրս:  Քնում եմ շատ ուշ, եթե գոնե գիշերը ժամը երկուսին քնեմ, շատ ուրախ կլինեմ ու կարգավորված գրաֆիկ կունենամ, բայց առայժմ չի հաջողվում: Օրվաս մեծ մասն անցկացնում եմ սերիալում նկարահանվելով, հետո էլ ակումբում մի քանի ժամ կենդանի երգելով”,- BRAVO.am-ին ասաց երգիչը:

Սիրելը” լավ սկիզբ է

Միհրանի մուտքը դեպի հայկական շոու-բիզնես սկսվել է “Հայսուպերսթար” նախագծի առաջին եթերաշրջանից: Այդ ժամանակ նա սովորում էր Երեւանի պետական կոնսերվատորիայում ու արդեն իսկ որոշել էր հաստատվել երգի ասպարեզում. “Ավարտել եմ ջազ-վոկալ բաժինը, որտեղ ինձ դասավանդել է Ռաիսա Մկրտչյանը: Անկեղծ ասած, ավարտելուց հետո նրան չեմ հանդիպել, չգիտեմ՝ ինչ կարծիքի է իմ գործունեության մասին, բայց դժվար թե քննադատի: Ես իրեն շատ եմ սիրում. ե՛ւ լավ մարդ է, ե՛ւ լավ մասնագետ: Միշտ խորհուրդ էր տալիս երգի մեջ հոգի դնել, հոգով կատարել, ինչն ամենակարեւորն է”,-նշեց երգիչն ու հիշեց իրեն հաջողություն բերած առաջին երգը՝ “Ես համաձայն եմ սիրել”-ը. “Այդ երգը լավ սկիզբ էր: Պրոդյուսերիս՝ Սաշայի հետ որոշել ենք այն թարմացնել ու նորից ձայնագրել”:



“Բնույթով հանգիստ մարդ եմ, սկանդալներ չեմ սարքում:)”. Միհրան Ծառուկյան

Աստղայինը” չի տարել

“Երբ անծանոթները սկսեցին փողոցում ինձ ճանաչել, սկզբում անսովոր էր: Բարեբախտաբար, այդ “աստղային” վիճակները շատ կարճ տեւեցին, նույնիսկ ընկերներս չհասցրին նկատել: Երբ տեսնում եմ` իմ ոլորտի մարդիկ ինչքան ձեւական, “ծանր” են իրենց պահում, ուղղակի ծիծաղելի է: Ինձ թվում է՝ բոլորի դեպքում էլ “աստղային” հիվանդություն ասվածը լինում ու անցնում է, իսկ որոշներին էլ “աստղայինը” տանում է մինչեւ վերջին աստիճան”,- ասաց Միհրան Ծառուկյանը:

Չի ստացվում սուրճը չթափել

Նրա խոսքերով` հասցրել է զգալ հայտնի ու սիրված լինելու “համը”. այն իր վատ կողմերն էլ ունի. “Սրճարանում մարդկանց հայացքները խանգարում են, որ ինձ ազատ զգամ: Այդ պահին այնպես եմ ուզում ուշադրության կենտրոնում չլինել եւ սուրճն էլ ավելի զգույշ եմ խմում, որ հանկարծ վրաս չթափեմ, ինչն էլ հակառակի պես չի ստացվում: Երբ սեղանի շուրջ նստում եմ, միշտ մի բան թափում կամ շուռ եմ տալիս:)”:



23-ամյա երգիչը մոտ 11 տարի սպորտային պարերով է զբաղվել

Իր սրտով է

Միհրանը հիմա համագործակցում է երգահան Էդգար Ալեքսանյանի հետ` երգերի ոճային ընտրությունը կատարելով պրոդյուսերի` Ալեքսանդր Ստեփանյանի հետ համատեղ: Առաջին ձայնասկավառակը, հավանաբար, մեկ տարի հետո կթողարկի. “Երգերս իմ սրտով են, նաեւ հաշվի ենք առնում այսօրվա պահանջարկը, չնայած պետք էլ չէ շատ գնալ պահանջարկի ետեւից:): Հիմա այն տարիքում եմ, որ տարբեր ոճերի երգեր եմ փորձում, մոտավորապես հասկացել եմ՝ որն է իմը: Հավանում եմ  սերիալի սաունդթրեքը՝  “Հավատա” երգը”:

Չի փոշմանել

23-ամյա երգիչը մոտ 11 տարի սպորտային պարերով է զբաղվել, սակայն հեռանկար չտեսնելու պատճառով  չի շարունակել ու դրա համար չի փոշմանել:). “Մասնակցում էի տարբեր մրցույթների, հաղթանակներ գրանցում, բայց երգն ավելի շատ եմ սիրում, ինձ առաջին հերթին երգիչ եմ համարում”:



Միհրան Ծառուկյան. “Հարուստ աղջկա հետ չեմ ամուսնացել:)”

Բիզնեսով կզբաղվի

Միհրանն արդեն մտածում է բիզնեսով զբաղվելու մասին. “Տեխնիկայի հետ կապված խանութ կամ գեղեցկության սրահ եմ ցանկանում ունենալ: Հայրս էլ բիզնեսի ոլորտում է, բայց ես չեմ խառնվել նրա գործերին: Հիմա իմ գործով կարողանում եմ նորմալ գումար վաստակել. երգում եմ հարսանիքներին, տարբեր կորպորատիվ միջոցառումներին ու դժգոհ չեմ”:

Վերջին շրջանում ծանոթներն ու ընկերները հաճախ են հրավիրում տոնական առիթներին՝  կնունք-ծնունդներին երգելու. “Ինձ շատ հարազատ մարդկանց համար միշտ կերգեմ: Նաեւ պատահել է, որ սերիալի նկարահանումների պատճառով մերժել եմ, երեւի, ինձնից նեղացել են, ինքս էլ վատ եմ զգացել. մեծ հաճույքով կերգեի”:



Միհրանն արդեն մտածում է բիզնեսով զբաղվելու մասին

Բնույթով հանգիստ մարդ եմ, սկանդալներ չեմ սարքում:)”

“Մայրս միշտ ասում է. “Տղա՛ ջան, շատ չխոսկան ես, ուրիշներից ենք քո մասին իմանում”: Լավ է` չեն բողոքում. տեսնում են, որ ամեն օր հոգնած տուն եմ մտնում: Օրվաս մեծ մասն աշխատանքով է լցված, բայց բնույթով հանգիստ մարդ եմ, ինքս էլ սկանդալներ չեմ սարքում: Ընտանիքիս անդամները սերիալը միշտ նայում են, ես էլ շատ եմ ուզում, բայց չի ստացվում ամեն տեղ հեռուստացույց գտնել:): Երբ գլխավոր հերոսին մարմնավորելու առաջարկը ստացա, գիտեի, որ ռիսկի եմ դիմում. եթե հաջող ստացվեր, իմ երաժշտական գործունեությանը կօգներ, կամ էլ հակառակը կլիներ: Կարծես թե, վատ չի անդրադարձել: Կան տեսարաններ, որ լավ է ստացվում, երբեմն էլ այնքան են նկարում, որ կատակով ասում ենք՝ խաղալով ծերացանք:)”,- ասաց երգիչը:

Բամբասում են

Միհրանը բամբասող մարդկանց չի սիրում. “Ասում են՝ նշանվել եմ, ամուսնացել եմ հարուստ աղջկա հետ, դրա համար գործերս լավ են, վիրահատություն եմ արել: Բոլորն աբսուրդ բամբասանքների շարքից են: Իրար նախանձելու փոխարեն պետք է շատ աշխատել, այդ դեպքում անկեղծությունն ու գործը կգնահատվեն”:



 

Ամուսնության մասին դեռ չի մտածում

“Այժմ սիրահարված չեմ: Բնավորությունս իմանալով` գիտեմ՝ աշխատանքիս կխանգարի: Չեմ կարծում, եթե իմ սիրո մասին հայտարարեմ, մարդիկ դրանից ինձ ավելի քիչ կսիրեն, հնարավոր է՝  հակառակը: Պահից է կախված. չեմ պլանավորում, որ մյուս ամիս կսիրահարվեմ, հետո տունը կվերանորոգեմ, բիզնես կունենամ, որ ամուսնանամ: Դրա մասին դեռ չեմ մտածում”, – BRAVO.am-ին ասաց Միհրանը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/



Միհրան Ծառուկյանի մուտքը հայկական շոու բիզնես եղավ <<Հայ սուպերսթարի>> շնորհիվ: Հիմա նրա անձի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է նաև շնորհիվ <<Դժվար ապրուստ>> ֆիլմի ու այդ ֆիլմի սաունդթրեք <<Հավատա>> երգի: Միհրան Ծառուկյանը Բում-ի ընթերցողի հետ անկեղծ է ու այնքան մանրամասնորեն էր պատասխանում հարցերին, որ անգամ սկսեց ուշանալ նկարահանումից: Չնայած միայն մեր հարցազրույցը չդարձավ ուշանալու պատճառը, հարցազրույցից հետո էլ ավտոմեքենան իր գործն արեց: Ինչևէ: Ընթերցեք և ծանոթացեք Միհրանի հետ:



ՍԿԶԲԻ ՄԱՍԻՆ

 

Փոքր հասակից` երրորդ դասարանից, ընդունվեցի Սպայի տան երգի ստուդիա` Արամ Գալստյանի մոտ: Առաջին ուսուցիչս է եղել նա. Ինքն է ինձ երգել սովորեցրել: 5 տարի սովորելուց հետո դիպլոմ ստացա, բայց ավարտելուց հետո մի քանի տարի մնացի այնտեղ: Մոտ մեկ տարի պարապելուց հետո էլ ընդունվեցի կոնսերվատորիա: Վոկալիս դասախոսը եղել է Ռաիսա Մկրտչյանը: Երգին զուգահեռ պարել եմ սպորտային պարեր` պրոֆեսիոնալ մակարդակով: 8 տարի պարել եմ <<Ստիլ>> պարային ակումբում, որը ղեկավարում է Նոնա Բաբաջանյանը: Ասեմ, որ պարով սկզբում ավելի շատ հաջողություններ եմ ունեցել, քան երգով. Յուրաքանչյուր տարի համարյա թե լինում էի Հայաստանի չեմպիոն, միջազգային առաջնությունում նույնպես եղել եմ չեմպիոն: Պարը թողեցի երգն ավելի շատ սիրելու պատճառով:

 

 
 

 

<<ՀԱՅ ՍՈՒՊԵՐՍԹԱՐԻ>> ՄԱՍԻՆ

 

Այդ նախագծի մասին առաջին անգամ ինձ ասացին ծնողներս, ու ես սկզբում լուրջ չվերաբերվեցի, բայց հեռուստացույցով սկսեց գովազդվել նախագիծը, ու ես եղբորս հետ (ոչ հարազատ.հարազատ եղբայր չունեմ) գնացի,որ մասնակցեմ քաստինգին: Այնքան շատ մարդ էր հավաքվել, որ երբ արդեն ջղայնացած դուրս էի գալիս հերթից, հագուստս լրիվ տեսքից ընկավ: Այդպես, որոշեցի գնալ սրճելու, ու ինձ միացած ընկերներս այդ ժամանակ արդեն սկսեցին ինձ համոզել, որ հետ դառնամ:Երբ երեկոյան հերթը մի քիչ թեթևացել էր, գնացի, լրացրեցի բլանկը, ու ինձ ասացին. <<Երեք երգ պետք է երգես>>: Չէի պատրաստվել, բայց մտա: Երգեցի, ասացին` կզանգահարենք, ու փաստորեն անցա: Նախագծի վերջում մնացել էինք ես, Լիլիթ Հովհաննիսյանը, Աննա Ավետյանը, Սուսաննա Պետրոսյանը ու … սկսեց <<արմագեդոնը>>: Առաջինն այս քառյակից,դուրս եկավ Լիլիթը Հովհաննիսյան: Մնացինք երեքով, հաղթեց Սուսաննա Պետրոսյանը, իսկ ես նախագծից դուրս եկա ինքնակամ, որովհետև մեծ  սկանդալ էր սկսվել:       

 

<<ՀԱՅ ՍՈՒՊԵՐՍԿԱՆԴԱԼԻ>> ՄԱՍԻՆ

 

 Այն ժամանակ, երբ մենք մնացել էինք երեքով, լուրեր տարածվեցին, որ մալաթիայի շուկայում լիցքավորման քարտեր են բաժանում` իմ օգտին քվեարկություն ապահովելու համար: Ես, ճիշտն ասած, այդ խոսակցություններին այնքան էլ լուրջ չէի վերաբերվում, սակայն մի երկու օր անց հասկացա, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ էր: Այն, որ մարդիկ ուղղակի ուզում էին ինձ լավություն անել, ոչ ոք չընդունեց. անգամ <<ՇԱՆԹ>> հեռուստաընկերությունից պնդում էին, թե այդ մարդիկ իմ բարեկամներն են: Ես չէի կարող կանխել այդ քվեարկությունը, որովհետև, նորից եմ կրկնում, չէի ճանաչում մարդկանց, ովքեր դա կազմակերպել էին: Երեկոյան <<ՇԱՆԹ>>-ից դուրս եմ գալիս, ու աշխատակիցներից մեկը, թե` Միհրան ջան, կնայես <<ՀՈՐԻԶՈՆԸ>>: <<ՀՈՐԻԶՈՆՈՎ>> թաքցրած դեմքերով մարդկանց են խոսեցնում, ու նրանք ասում են, թե քարտեր են բաժանել իրենց, հաջորդ օրը կրկնությունը գնաց այդ ռեպորտաժի, դրան զուգահեռ Աննա Ավետյանը դուրս եկավ նախագծից, ու մնացինք ես և Սուսաննան: Մյուս օրը ես հայտարարեցի, որ այլևս չեմ ուզում մասնակցել այդ նախագծին: Չնայած ինձ հիշեցրին պայմանագրիս մասին, բայց ես իրոք չէի ուզում մասնակցել: Նախագիծը հետաձգվեց մեկ շաբաթով, Աննային թույլատրեցին վերադառնալ նախագիծ: Հետո լուրեր տարածվեցին, թե <<ՇԱՆԹՆ>> է հանել նախագծից, բայց ես եմ դուրս եկել: Այսպես թե այնպես, լավ չեղավ, որ այդպես եղավ: Ամեն դեպքում, իմ մուտքը շոու բիզնես եղավ <<Հայ սուպերսթարի>> շնորհիվ:

 

ԾԱՌՈՒԿՅԱՆ ԱԶԳԱՆՎԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՇՇՈՒԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 Հիմա շատ չեն այդ շշուկները, բայց այն ժամանակ շատ էին այդ մասին խոսում: Մարդ կա, ասում ես` բարեկամ չես, ասում են. <<Բայց դու ի՞նչ գիտես>>: Ամեն դեպքում, մենք բարեկամական կապեր չունենք: 

 

ԱՌԱՋԻՆ ՀԻԹԻ ՄԱՍԻՆ

 

<<Խոստում>> երգը գրել է Ռիչարդ Մադլենյանը: Այդ ժամանակ աշխատում էի Օնչոյի հետ` <<Ջիաննի>> ակումբում: Երգի խեսքերը գրել է Մանե Մամյանը: Երգը գրվել է հատուկ ինձ համար: Այդ ընթացքում 4 երգ ունեցա, ու 2.5 տարի կային երգերը, բայց տեսահոլովակ նկարահանեցի, երբ սկսեցի աշխատել Արսեն Սաֆարյանի հետ: Ռեժիսորը տեսահոլովակի Սարգիս Սարգսյանն է: Երբ <<Խոստումը>> կատարում էի ակումբում, գործընկերներս նույնպես անտարբեր չէին այդ երգի հանդեպ: Ես շատ լավ հիշում եմ նաև իմ ամենաառաջին երգը` <<Ես համաձայն եմ սիրելը>>, որի խոսքերն ու երաժշտությունը գրել է Ավետ Բարսեղյանը, երաժշտությունը հղկել է Մարտին Միրզոյանը: Այդ երգը շատ եմ սիրում: Կնորացնեմ, ու հանդիսատեսն այն անպայման կլսի: 

 

 

 

 

 

<<ՀԱՎԱՏԱ>> ԵՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Այս երգը գրել է Էդգար Ալեքսանյանը` իմ շատ լավ ընկերը, ով <<Դուետրո>> ստուդիայի հիմնադիրն է և երաժշտական ղեկավարը: Խոսքերի հեղինակն է Դիանա Գրիգորյանը: Մենք Էդգարից վերցրեցինք 3 երգ և գնացինք <<Արմենիա>> հեռուստաընկերություն` ընտրելու սաունդթրեքը: Պետք է նշել, որ երեքն էլ լավ երգեր էին, բայց ֆիլմին համապատասխան ընտրվեց սա: Դիանան էլ գրեց երգի խոսքերը, որոնք երգին շատ համահունչ են: <<Դժվար ապրուստ>> ֆիլմի սաունդթրեքն է <<Հավատան>>, որը նաև տեսահոլովակ ունեցավ: Արտյոմ Հովակիմյանն է նկարահանել տեսահոլովակը, որը <<Youtube>>-ում բավականին մեծ հաջողություն ունի: Կես ամսում դիտումների քանակը անցել է 110 000-ի սահմանը: Տեսահոլովակին համապատասխան` մեկնաբանություններն էլ դրական ու լավն են:

 

ԱՌԱՋԻՆ ՀՈՆՈՐԱՐԻ ՄԱՍԻՆ

Փոքր երեխա էի: <<Հաղթանակ>> զբոսայգում պետք է ելույթ ունենայի ու 5000 դրամ աշխատեի: Ասում են` մայրիկիս այդ ժամանակ հարցրել եմ. <<Բայց, մա´մ, մեզ փող պետք ա՞>> : Մի խոսքով` այդ փողն աշխատեցի, բերեցի տուն ու մտածում էի, թե ինչի վրա պետք է ծախսեմ այն: Տատիկս պահեց այդ փողը, եղբայրս էլ մի օր վերցրեց, ավտոյի մեջ բենզին լցրեց, ու վերջ:

 

 

ԵՐԿՐՊԱԳՈՒՀԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Շնորհակալ եմ նրանց, որովհետև նրանք շատ են օգնում ինձ: Բնականաբար, իրենցով ավելի եմ ոգևորվում ու ավելի եմ տրամադրվում աշխատանքային պրոցեսին: Կուզենայի նշել մի երկրպագուհու` Նարինեին, ով արդեն 6 տարուց ավելի է, ինձ հավատարիմ է ու շատ է օգնում` ինտերնետում իմ մասին նորություններ, իմ մասնակցությամբ հաղորդումները ու իմ տեսահոլովակները տեղադրելով: Հենց նա է <<Օդնոկլասսնիկի>> կայքի իմ ֆան ակումբի հիմնադիրը և հետևողը: Վերջերս ակտիվություն է նկատվում երկրպագուներիս կողմից ու սկսել են շատ գրել դրսից` և´ Ռուսաստանից, և´ Ամերիկայից, և´ Եվրոպայից: Վերջերս կայքերից մեկում էլ մի շատ գեղեցիկ բանաստեղծություն էր տեղադրվել` ինձ նվիրված, որն անվանել ենք <<Ես սպասում եմ քեզ>>:

 

 

ՆՎԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ինձ նվերներ են ուղարկում` տարբեր ձևի ու չափի: Հիմա շատ-շատ են նկարները: Այն օրը մեր տուն էին բերել ձեռքով նկարված մի նկար, որը լավ էր ստացվել, շնորհակալ եմ: Տանը ունեմ նվեր ստացած շաաաաաաաա˜տ-շատ փափուկ խաղալիքներ:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑՈՒՄ

ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ես էջեր ունեի թե´ <<Օդնոկլասնիկում>>, թե´ <<Ֆեյսբուքում>>: Բայց էս վերջերս շատ <<անհամացավ>> <<Օդնոկլասնիկը>>. պաշտպանությունը քանի որ թույլ է, ջնջվեցի: Կա այդ կայքում իմ անունով մի քանի էջ, բայց չգիտեմ` ովքեր են բացել: Ասեմ հաստատ` դա ես չեմ: <<Ֆեյսբուքում>> կամ Միհրան Ծառուկյան անունով. Կա անձնական էջ, ու կա ֆան ակումբ, որին հիմնականում հետևում է պրոդյուսերս` Ալեքսանդր Ստեփանյանը: Իմ էջում լինում եմ շաբաթվա մեջ 1-2 օր ու փորձում եմ պատասխանել բոլոր հարցերին: Մարդիկ կան, որ նեղանում են չպատասխանելու պատճառով, բայց ժամանակը, զբաղվածության պատճառով, երբեմն չի բավարարում: Օրեկան մինջև 50 հաղորդագրություն ստանում եմ:

 

<<ԴԺՎԱՐ ԱՊՐՈՒՍՏԻ>> ՄԱՍԻՆ

 

Առաջարկը եղավ, գնացինք ես ու պրոդյուսերս, հասկացանք ինչն ինչոց է: Մտավախություն ունէի ու չգիտեի` նկարահանվել թե ոչ: Եղել է էլի առաջարկ ֆիլմում նկարահանվելու, ու նույն պատճառով չեմ համաձայնվել. Ես կարծում էի` վատ լինի, ինձ համար է վատ լինելու: Այս անգամ պրոդյուսերս ու <<Արմենիա>> հեռուստաընկերությունը հավատացին ուժերիս, ու սկսվեց սերիալը: Կան մարդիկ, որոնց կարծիքը շատ կարևոր է ինձ համար, որովհետև նրանք ճշտախոս են: Հենց այդ մարդիկ ինձ ասացին, որ գոհ են իմ խաղից: Տեսահոլովակից հետո արձագանքները ավելի շատացան:

 

ԾՆՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ասեմ, որ հայրս ու մայրս գործի բերումով ավելի շատ եղել են արտասահմանում, ու տատիկս է առաջինն ինձ տարել երգի ու պարի: Տատիկիս շնորքն է այն ամենը, ինչի հասել եմ: Նույնիսկ դպրոցս փոխեցին առաջին հերթ, որ հասցնեի ամեն ինչ անել: Պապան ուզում էր` սպորտային գծով շարունակեի, տարավ ինձ բռնցքամարտի: Մի շաբաթ չանցած, երբ պապան մեկնել էր Հայաստանից, տատիկենք շուտ հանեցին բռնցքամարտից, ու էլ չգնացի: Մաման ու պապան նույնպես ունեն երաժշտական կրթություն:

 

ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմա աշխտում եմ Սաշայի` Ալեքսանդր Ստեփանյանի հետ ու <<Դուետրո>> ստուդիայի հետ: Պատրաստվում են նոր երգեր, ու մտածում ենք նաև ձայնասկավառակ թողարկելու մասին:

 

ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Ի՞նչ ասեմ: Շատ անհամբեր մարդ եմ, ու դա լավ չի, շատ վատ է համբերություն չունենալը. Խանգարում է շատ հարցերում: Որքան աշխատում եմ իմ ասած ժամին տեղում լինել, չի ստացվում. մի 5-10 րոպե ուշանում եմ: Բայց այս հարցազրույցին կարծես թե ստացվեց` մի 15 րոպե շուտ ենք եկել: Քնկոտ եմ, շատ եմ սիրում քնել ու նիհարել եմ, որովհետև ամսից ավել է` ուշ եմ տուն մտնում ու ժամանակ չեմ ունենում հաց ուտելու: Հիմա էլ պետք է գնամ նկարահանման: Լավ, գնացի:

 

 

Միհրան Ծառուկյան՝

դերասան, թե՞ երգիչ

 

Միհրան Ծառուկյան

Ծնվել է   22.09.1987թ.

Համաստեղությամբ` կույս

Կարգավիճակը` ամուրի

Մասնագիտությամբ` երգիչ

 

 

Դերասան թե՞ երգիչ

 Երգիչ, միանշանակ` երգիչ:  Ուղղակի առաջարկ եմ ստացելԱրմենիա TV-ի կողմից “Դժվար ապրուստ” սերիալում խաղալու և սիրով համաձայնվել եմ, որովհետև ինձ միշտ շատ է հետքրքրել կինոյի աշխարհը: Բայց ասեմ, որ չեմ պատրաստվում շատ հեռուն գնալ այս գործում:

Իրականում, ես  մասնագիտությամբ էլ եմ երգիչ, ավարտել եմ Կոմիտասի անվ. Պետական կոնսերվատորիան:

Ես երբեք երգարվեստից հեռու չեմ կանգնի, դա ինձ ավելի հոգեհարազատ է: Հիմա էլ, չնայած որ նկարահանումները շատ ժամանակ են խլում, բայց օրվա մեջ անպայման ժամանակ գտնում եմ երգով զբաղվելու: Ի ուրախություն երկրպագուներիս` շուտով նոր երգ եմ ունենալու, նոր ու գեղեցիկ երգ եմ պատրաստվում ձայնագրել:

 

Սերիալ. Սիրած զբաղմունք թե՞ գումար վաստակելու միջոց:

 Եթե ֆիլմին կամ սերիալին նայես միայն որպես գումար վաստակելու միջոց, ամեն ինչ ուրիշ երանգ կստանա: Չէ՞ որ դա արվեստ է, պետք է սիրել ու փորձել կատարյալի հասցնել այն: Չգիտեմ` սերիալասեր հեռուստադիտողներն ինչպես են գնահատում իմ խաղը, բայց ես ամեն ինչ անում եմ լավ ներկայանալու համար: Աշխատում եմ պրոֆեսիոնալ դերասանների հետ, չեմ ամաչում անընդհատ նրանցից խորհուրդներ հարցնել, ամեն տեսարան նկարելիս խորհրդակցում եմ նրանց ու նաև ռեժիսորի հետ: Ինձ շատ հետաքրքիր է աշխատել արհեստավարժ մարդկանց հետ, հետաքրքիր է կինոյի աշխարհը, ու ես ուրախությամբ փաստում եմ, որ ամեն օր նոր բաներ եմ սովորում նրանցից:

Ճիշտ է, սերիալով նաև փող են վաստակում, բայց պետք է չմոռանալ, որ դա առաջին հերթին արվեստ է, որ գործ ունես եթերի հետ:

Երկրպագուներս էլ ավելի են ուրախացել` ինձ սերիալում տեսնելով: Սերիալի շնորհիվ նրանք տեսան ուրիշ Միհրան Ծառուկյանի:

Զբաղվածության պատճառով երբևէ որևէ սերիալ մինչև վերջ չեմ նայել, հատվածաբար երբեմն նայել եմ: Ընդհանուր առմամբ գրեթե բոլոր սերիալներն էլ ընդհանրություն, որոշակի սցենարային նմանություն ունեն:

 

“Դժվար ապրուստ”-ն ունի նոր soundtrack

 “Դժվար ապրուստ” սերիալի նոր soundtrack -ի երաժշտությունը Էդգար Ալեքսանյանինն է, խոսքերը` սերիալի սցենարիստ Դիաննա Գրիգորյանինը: Երգը ես եմ կատարում: Շատ գեղեցիկ soundtrack է, շատ եմ հավանել ու հաճույքով եմ կատարել: Երգը հենց ֆիլմի համար է գրվել: Կարծում եմ soundtrack-ը շատերի կողմից է սիրվել, որովհետև ընդամենը 3-4 օր է, ինչ այն կա համացանցում, իսկ դիտումների թիվն արդեն անցնում է 35 000-ից:

 Ի դեպ, տեսահոլովակը և երգը  կարող եք դիտել կամ  լսել մեր կայքի "Տեսահոլովակներ" ու “Երգեր” բաժիններում:



Ու՞մ է պատկանում Միհրան Ծառուկյանի սիրտը

 Դեռ ոչ մեկին, առայժմ ազատ է /ի ուրախություն երկրպագուհիների` հեղ./: Ապրիլյոթյան հասցեագրված նվեր կամ անակնկալ դեռ չունեմ` որևէ մեկին ուղղված: Մայրիկիս, տատիկիս ու քույրիկներիս եմ պատրաստվում շնորհավորել:

 

 

 

 

2010

Ի՞նչ են խոսում. երգիչ Միհրան Ծառուկյանը նշանվել է եւ պատրաստվում է ամուսնանալ: Եվ որպես մեզ այդ տեղեկությունը հավաստող փաստ` մեր խմբագրության էլ. հասցեին ուղարկել էին նկարներ, որոնցում Միհրանը իր «հավանական նշանածի հետ է:

Իրականում. 
սկզբում կարծեցինք, թե Միհրանի ծանոթ-բարեկամն է բամբասանքի հեղինակը, ով ամենայն մանրամասնությամբ մեզ տեղեկացնում է երգչի անձնական կյանքի նորությունները` անգամ նշելով, թե երբ է լինելու զույգի հարսանեկան արարողությունը: Սակայն Միհրանի հետ զրույցից պարզվեց, որ լուրը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլեւ Միհրանը չի էլ կասկածում, թե ով է «անմեղ կատակի հեղինակը:<<Նման բան չկա, ես ընկերուհի ունեի, բայց այլեւս չենք հանդիպում, բաժանվել ենք: Հավանաբար, ինչ-որ մեկը կատակել է>>- ասաց երգիչն ու ավելացրեց, որ երբեւէ անձնական հարաբերություններն այնքան լուրջ չեն եղել, որպեսզի մտածի ամուսնության մասին:

Միհրանի պրոդյուսերը` Ալեքսանդր Ստեփանյանը, ով նույնպես հերքեց այդ լուրի իսկությունը, հավելեց. <<Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, բայց լավ է, որ նման խոսակցություններ կան>>: Նրա խոսքերով` նման անլուրջ խոսակցություններ բազմիցս են եղել, որոնց Միհրանը լուրջ չի վերաբերվել, իսկ լուսանկարներում էլ Միհրանի նախկին ընկերուհին է:

Ինչ վերաբերում է երգչի ստեղծագործական նորություններին, ապա, պրոդյուսերի խոսքերով, Միհրանը մոտ ապագայում պատրաստվում է նոր երգեր ձայնագրել եւ տեսահոլովակներ նկարահանել:

                         

2009

 ՄԵՐ ԱՆՈՒՆՆ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ

 <<Երգում են այսօր Միհրանն ու Ֆելիքսը>>

30.01.2009

Երևում է`երիտասարդ երգիչ,այժմ զինծառայող Միհրան Ծառուկյանին այնքան է դուր եկել բանակի կյանքը,որ ցանկանում է Հայոց բանակին նվիրված մի երգ կատարել:Թերևս դա զարմանալի չէ,քանի որ երիտասարդը ծառայում է մայրաքաղաքում տեղակայված մի զորամասում,որտեղ հիմնականում հավաքվել են արվեստի և սպորտի բնագավառի ներկայացուցիչներ` երաժիշտներ,դերասաններ, ֆուտբոլիստներ…..ԵՎ ընդհանուր զինվորական պատրաստության հետ մեկտեղ նրանք զբաղվում են իրենց սիրած գործով:Օրինակ`Միհրանը երգում է հարազատ զորամասի<<Զորական>> համույթում,որը պարտադիր մասնակցում է բոլոր զինվորական ու նաև կառավարական համերգներին:

Ահա,Հայոց ազգային բանակի օրը`հունվարի 28-ին,շարքային Ծառուկյանը այդ համույթի կազմում երգեց տոնական համերգին,որի ունկնդիրների շարքում էին պաշտպանության նախարարն ու երկրի նախագահը:

Ի դեպ, չենք զարմանա,եթե հաջորդ տարվա տոնական համերգին Միհրանը այդ նույն ունկնդիրների դատին ներկայացնի իր մտահաղացած երգը:Իսկ ինչու՞ ոչ`ստեղծագործելու համար առջևում դեռ բավական ժամանակ կա:Զինծառայության ավարտին էլ 17 երկար ու ձիգ ամիս է մնացել:

 

 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

              2006 

<<Որ մի օր երգելու եմ`վաղուց գիտեի>>:

Խոստովանում է բազմաթիվ աղջիկների սիրելին դարձած ՄԻՀՐԱՆԸ:Նա երգում էր դեռ փոքր տարիքից ու միշտ երազում պրոֆեսիոնալ բեմ դուրս գալու մասին:

Ամենամեծ երազանքն է նաև աշխարհով մեկ շրջելն ու նոր երկրներ տեսնելը:Իսկ մինչ կգա այդ օրը,վայելում է ներկայիս հաջողությունները,որոնք քիչ չեն:

Մասնակցեց <<Հայ սուպերսթար>>նախագծին,ձեռք բերեց մեծ թվով երկրպագուհիներ,սիրահարվեց,ունեցավ իր առաջին<<ԼԱԴԱ 21015>> մեքենան:

<<Ինքս էլ եմ փոխվել.եթե առաջ մտածելակերպս<<չափազանց հայկական>> էր,ապա կյանքի արժեքների վերաբերյալ պատկերացումներս հիմա այլ են>>,-անկեղծացավ ՄԻՀՐԱՆԸ: 

Այսօր 19 տարեկան երգիչը սովորում է Կոնսերվատորիայի <… Продолжение »

Бесплатный конструктор сайтов - uCoz