…span>ջազ-վոկալ բաժնի 3-րդ կուրսում:Ռոմանտիկ բանաստեղծություններ ընթերցող այս երիտասարդը միայն երգով չէ,որ հաջողություններ է ունեցել:Միհրանը նաև պարում է.մի քանի տարի եղել է եվրոպական և լատինամերիկյան պարերի Հայաստանի չեմպիոն:

Միհրանը չի պատրաստվում սահմանափակվել <<սուպերսթարի>>շրջանակներում ունեցած ձեռքբերումներով,նա մտադիր է լրջորեն շարունակել երգչի իր կարիեռան:

 
 

ԲԱ ԻՄԱՑԱՐ

-Առաջին <<Հայ սուպերսթարի>> մասնակիցներ`Լիլիթն ու Միհրանը ընկերություն են անում:

ԻՐԱԿԱՆՈՒՄ

Միհրանն ու Լիլիթը ասացին,որ իրենք ժամանակին համակրել են իրար,սակայն ներկայումս իրենց մեջ ոչինչ չկա:

Այժմ երկուսն էլ ունեն իրենց ընտրյալները,որոնց մասին,սակայն ոչ’ Միհրանը,ոչ’ Լիլիթը չցանկացան խոսել:

Սակայն երգիչները կարծում են,որ նման լուրեր տարածվել են այն պատճառով,որ իրենց հաճախ են միասին տեսել սրճարաններում կամ փողոցում զբոսնելիս:<<Սակայն դա ամենևին էլ չի նշանակում,թե մենք ընկերություն ենք անում.մենք պարզապես մտերիմ ենք>>,-հավաստեց մեծ հետաքրքրություն առաջացրած <<զույգը>>:

 

 

Ինչով ես զբաղվում,<<Հայ սուպերսթարից>> դուրս? 

-Քննություններ եմ հանձնում,հանդիպում եմ ընկերներիս:Սիրում եմ զբոսնել Երևանի կենտրոնում,հատկապես Օպերայի շրջակայքում:Շատ եմ սիրում ընտանիքիս անդամներին և աշխատում եմ հաճախ լինել տանը:Մի խոսքով,ամեն ինչ փորձում եմ հասցնել:

Արդեն զգում ես շրջապատի ուշադրությունը?

-Որոշ չափով:Փողոցում մարդիկ ճանաչում են ինձ,մոտենում են,հարցուփորձ անում:Շատ անսովոր վիճակում եմ հայտնվում,դեռ չեմ համակերպվել նոր կարգավիճակիս,ավելի ճիշտ`<<Դեռ չեմ հասկանում,թե ինչ է կատարվում>>:

Ինձ սուպերսթարի կարգավիճակում չեմ էլ պատկերացնում:Այդ ճանապարհին դեռ շատ ու շատ անելիք կա:

Ինչ կասես այն աղջիկներին,ովքեր զանգահարում են ՇԱՆԹ հեռուստաընկերություն և խնդրում քո հեռախոսահամարը?

-Միայն այն,որ ես երգում եմ նրանց բոլորի համար:

Ինչ կցանկանաս Ամանորին տեսնել տոնածառի տակ?

-Տեսահոլովակի գումար:

 

2007  

Ով ես դու.

-Միհրան Ծառուկյանը 

Քեզ երբևէ գրողի ծոցն ուղարկել են?

-Մեկ անգամ փորձել են,բայց չի ստացվել:

Քո թուլությունը.

-շատ-շատ գեղեցիկ աղջիկներ. 

Սիրածդ բառը կամ արտահայտությունը.

-<<Կայֆ ա>>

Սիրածդ տոնը.

- Մարտի 8

Ամենակարևոր մարդը քո կյանքում.

-Ընտանիքիս անդամները.

Ինչից ես վախենում?

-Ծերությունից.

Որ կենդանուն են քեզ նմանեցնում?

-Պանդայի:

Ամենամեծ հաջողությունդ?

-<<Հայ սուպերսթարին>> մասնակցելս:

Ընտրյալ ունես?

-ԱՅՈ

Օր որ երբեք չես մոռանա?

-19 ամյակս:

Որ մրգին ես նմանեցնում սերը?

-Կարմիր Խնձորի:

Ինչից ես զայրանում?

-Երբ սուտ են խոսում:

 

ԲԱ ԻՄԱՑԱՐ 

Առաջին<<Հայ սուպերսթարի>> Միհրան Ծառուկյանը,<<ES MODELS>>առաջին մրցույթի մասնակից`Էռնեստը,երկրորդ <<ES MODELS>>-ի Մանուկը,նույն ինքը`Մանչը և Լեոնը եղբայրներեն:

ԻՐԱԿԱՆՈՒՄ

-Անդրադառնամ նաև վերջին շրջանում ամենամեծ <<պահանջարկ>>վայելող բամբասանքին: Առաջին <<Հայ սուպերսթարի>> Միհրան Ծառուկյանը,<<ES MODELS >> առաջին մրցույթի մասնակից`Էռնեստը,երկրորդ<< ES MODELS>>-ի Մանուկը,նույն ինքը`Մանչը և Լեոնը եղբայրներ չեն:Հավանաբար նրանց արտաքին չնչին նմանությունն է նման խոսակցությունների առիթ դարձել:Այնպես որ,մեր հետաքրքրասերներն կարող են հավաստիացված լինել,որ արտաքին չնչին նմանությունը չի ազդում ազգանվան վրա:Կարելի էր նույնիսկ գլխի ընկնել`Ծառուկյան,Կոշտոյան,Բադալյան……….

 

2008

 <<ԱՄԱՐԱՍ>> խմբի Վիկայի կարծիքը Միհրան Ծառուկյանի մասին…

 -Վստահ եմ, որ նրան հիանալի ապագա է սպասվում:Լավ աշխատելու դեպքում,երկրպագուների մեծ բանակ կունենա:Շատ գեղեցիկ է,գրավիչ:Համոզված եմ,որ ապագայում առավել արտիստիկ կլինի:

 

ԲԱ ԻՄԱՑԱՐ 

16.06.2008.թ.

Երիտասարդ երգիչ Միհրան Ծառուկյանը շուտով կզորակոչվի բանակ:

ԻՐԱԿԱՆՈՒՄ

Միհրանը չհերքեց այն փաստը,որ կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինն ավարտելուց հետո,այս տարի հունիսին կզորակոչվի բանակ:Երգիչն ասաց,որ բանակում կծառայի ոչ այնքան մեծ հաճույքով,բայց ոչ էլ ստիպված:

Սակայն Միհրանի երկրպագուհիները տխրելու առիթ չունեն.ապագա զինվորը խեստանում է,որ ծառայության երկու տարիների ընթացքում կփորձի այնպես անել,որ իրեն չմոռանան և ամեն հնարավոր առիթով իր կատարումներով կուրախացնի երկրպագուներին:

 

ԱՍՏՂԱՅԻՆ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ...

 Միհրան Ծառուկյան

 

 Մեքենաներ.շքեղ և թանկարժեք:

Աղջիկներ.առանց մեկնաբանության:

Օծանելիք.սիրում եմ տարբեր հոտեր:

Լավ հագուստ:Լավ երգեր:

 

<<ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՀԻՄԱ ԷԼ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԵՄ>>…… 

Մայրիկս և քույրիկս այնքան են պատմել իմ մանկության մասին,որ ինձ թվում է,թե ես եմ ամեն ինչ մանրամասնորեն հիշում:Սիրում էի <<Դե սպասիր>>մուլտֆիլմը,հատկապես նապաստակին.նա շատ ճարպիկ էր ու աշխույժ:Ինձ համար հեքիաթներ էր կարդում տատիկս,շատ է տպավորվել <<Կարմիր գլխարկը>>:Ամենասիրելի խաղալիքները մեքենաներս են եղել,որոնց հանդեպ(իհարկե,ոչ խաղալիք)մինչև հիմա էլ անտարբեր չեմ:Հիշում եմ,երբ ծնողներս նոր կոշիկ կամ հագուստ էին գնում,ես դրանք անպայման դնում էի բարձիս տակ ու քնում էի`առանց մտածելու,թե ինչ տեսք կստանան:

Երկար ժամանակ մանկապարտեզ եմ գնացել,հանդեսներից մեկի ժամանակ խաղացել եմ Քաջ Նազարի դերը:Բակում հաճախ էինք համերգներ կազմակերպում,ես նմանակում էի բոլոր հարևաններին,հատկապես լավ էր ստացվում Մարո տատիկին նմանակելը:Ջերմությամբ եմ հիշում մանկության ընկերներիս,թեպետ այնքան էլ հաճախ չեմ հանդիպում նրանց հետ:

 

H.A.Y.Q.,ՄԻՀՐԱՆ,ՔՆԱՐԻԿ,ԳՈՀԱՐԻԿ 

<<ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ>>.այսպես է կոչվում երիտասարդ երգահան Հասմիկ Հախվերդյանի երգը`նվիրված շրջանավարտներին:

Երգը գրված է <R’n’B>ոճով,կատարում են ՀԱՅՔ խմբի ներկայացուցիչները...

(ի դեպ,Նարեկն իր լուման ունի երգի բառերը գրելու գործում),նաև Միհրան Ծառուկյանը,սկսնակ երգչուհիներ Քնարիկը և Գոհար Գալոյանը:

Երգի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ,որն արդեն ցուցադրվել է հեռուստաեթերով:Ի դեպ,տեսահոլովակի մտահաղացման հեղինակը նույնպես Հասմիկ Հախվերդյանն է:Տեսահոլովակի և ձայնասկավառակի շնորհանդեսը կայացավ <<Դիսկ պլանետ>> խանութ-սրահում:Ձայնասկավառակում զետեղվել է <<Վերջին զանգ>> երգի կարաոկե տարբերակը:Այնպես որ,հանգիստ կարող ես քթիդ տակ երգել կամ արտասանել նորաստեղծ հիթը:

Նախագծի մասնակիցները չասացին,թե որքան գումար է ծախսվել տեսահոլովակի նկարահանման վրա,բայց չթաքցրեցին,որ նկարահանման ընթացքում Հասմիկ Հախվերդյանի պայուսակից անհետացել է 170.000 դրամ:

 

Միհրան Ծառուկյան

Ծնողներից ֆինանսապես անկախ լինելը շատ կարևոր է ցանկացած երիտասարդի համար.այս կարծիքին է սկսնակ երգիչ ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ:

<<Հայ սուպերսթարցիներից>> նա առաջինն էր,ով գործի անցավ Երևանի ակումբներից մեկում:

Ինչպես պարզեցինք,դա 19-ամյա երգչի նախաձեռնությունն է եղել:<<Ես շատ լավ եմ վերաբերվում ակումբներում ելույթ ունենալուն,նաև ասեմ,որ աշխատավարձիցս էլ դժգոհ չեմ>>,-խոստովանեց Միհրանը:

Մանավանդ ,որ<<ՇԱՆԹ>> հեռուստաընկերությունը,որի հետ նա 18-ամսյա պայմանագիր ուներ կնքած,ևս դեմ չի եղել երիտասարդի այդ որոշմանը և տվել է իր թույլատվությունը:

Միակ բանը,ինչի համար այսօր ափսոսում է ՄԻՀՐԱՆԸ,դա սեփական երգացանկի բացակայությունն է,ակումբում նա երգում է հայկական և ռուսական շլյագերներ:<<ինչպես գիտեք,դա որոշակի ֆինանսականի հետ է կապված,բայց ժամանակի ընթացքում,կարծում եմ ամեն ինչ կշտկվի>>,-ժպտաց երիտասարդը:

Իսկ մինչ Միհրանը իր երգացանկը կունենա,որպեսզի հետագայում հնարավոր լինի նաև ձայանսկավառակ թողարկել.նա մտադիր է տեսահոլովակ նկարահանել:

<<Տեսահոլովակ դառնալու թերևս միակ<<թեկնածուն>> Մարտին Միրզոյանի և Ավետ Բարսեղյանի գրած <<Ես համաձայն եմ սիրել>> երգն է>>,-ասաց երգիչը:

Իսկ վերջում` պատկերացնելով Միհրանի բազմաթիվ երկրպագուհիների հետաքրքրությունը,ասենք,որ նրա ներկայիս հոգեվիճակը լիովին համապատասխանում է վերոնշյալ երգի անվանմանը:

 

ԲԱՆԱՎԵՃ

Այո,այս անգամ մեծ հարցազրույցի փոխարեն բանավեճ այն մարդկանց մասնակցությամբ,ովքեր քաջածանոթ են Երևանի գիշերային կյանքին:Բանավեճին ուշացումով միացել էր նաև Միհրան Ծառուկյանը,ով նույնպես աշխատում է գիշերային կյանք վարողների համար.երգում է <<Ջիանի>> ակումբում:

Միհրան Ծառուկյան- Մեզ համար էլ հեշտ չէ ամբողջ գիշեր երգելը:Մանավանդ լինում են մարդիկ,ովքեր,տեսնում ես,չեն եկել երգդ լսելու կամ արդեն հոգնել են,բայց չեն գնում,քանի որ փող են վճարել,պետք է մնան մինջև վերջ:

Սյուզան Սարգսյան.- Անկեղծ ասա,կենդանի կատարումներ են?

Միհրան Ծառուկյան- Հիմնականում` այո,բայց հնարավոր չէ,որ ամեն օր,այն էլ գիշերը` կիսաքնած վիճակում,պատրաստ լինես կենդանի երգելու:Լինում են դեպքեր,երբ ֆոնոգրամմայով էլ ենք երգում:

Սյուզան Սարգսյան.-Իսկ չկան մարդիկ,ովքեր միշտ էլ ֆոնոգրամմայով են երգում?

Միհրան Ծառուկյան.-Կան:Նույնիսկ պատահել է,որ ունկնդիրն էլ է նկատել:

Անի Հովհաննիսյան.-Միհրան դու երբևէ դիմել ես որևէ DJ-ի քո երգի վրա աշխատելու առաջարկությամբ?

Միհրան Ծառուկյան.-Ոչ:Կարծում եմ`երգը պետք է հնանա,որ ՌԵՄԻՔՍԻ անհրաժեշտություն ծագի:Երբ զգամ նման անհրաժեշտություն,անպայման կդիմեմ:

Անի Հովհաննիսյան.-Երևանում օրեցօր աճում է ակումբների թիվը,դրա հետ մեկտեղ զարգանում է ակումբային կուլտուրան:

 

Бесплатный конструктор сайтов - uCoz