Դերերում/Cast/          

 Միհրան Ծառուկյան,

 Շուշաննա Թովմասյան,

 Աիդա Բաբաջանյան,

Ալբերտ Սաֆարյան,

Արամ Հովհաննիսյան,

Մարիաննա Մխիթարյան,

Նիկոլայ Եղիազարյան,

Նարեկ Պետրոսյան,  

Կարո Հովհաննիսյան,

Մերի Մակարյան,

Դավիթ Մարդյան,

Գևորգ Մութաֆյան,

Ալլա Սարգսյան,

Ժաննա Բուտուլյան,

Նարինե Դիլանյան.

Новости

22 сентября 2011

www.tsarukyanmihran.do.am

NOR KAYQ  www.tsarukyanmihran.do.am  

 <<DJVAR APRUST>>

 

Ընդամենը մեկ <եթերային> ամսում <<Դժվար ապրուստ>> սերիալը մեծ հեռուստալսարան հավաքեց` արագ ճանաչում բերելով ֆիլմում զբաղված երիտասարդ դերակատարներին:Թերևս նրանք դեռ չեն էլ հասցրել ընտելանալ այն օրինաչափությանը, որ հանդիսատեսը դերակատարին հաճախ նույնացնում է նրա մարմնավորած կերպարի հետ:

 
 

Այս առումով մենք փորձեցինք համեմատել Շուշան Թովմասյանին և Միհրան Ծառուկյանին իրենց Էկրանային հերոսների` Էլենի ու Գոռի հետ:


Շուշան Թովմասյան

 <<ՄԱՅՐՍ ԽՆԴՐԵԼ Է,

                ՈՐ ՀԱՄԲՈՒՅՐՆԵՐ ՉԼԻՆԵՆ>>

 

Էլենը, կորցնելով հորը, մոր հետ ապրում է <<Վագոնչիկ>> կոչված կացարանում և անընդմեջ սոցիալական բնույթի խնդիրներ է ունենում:

Շուշան Թովմասյան-Թեև ծնողներիցս այսօր կողքիս միայն մայրս է (Ավագ եղբայր ունեմ), սակայն, փառք Աստծո (ժպտում է), սոցիալական խնդիրներ չունենք ու չենք էլ ունեցել: Նույնիսկ այն ժամանակ, երբ հայրենի Ծաղկաձորից տեղափոխվեցինք Մեսկվա, ապա Երևան:Մայրս բանասեր է և իրավաբան, աշխատում է Պաշտպանության նախարարությունում, ենթասպայի կոչում ունի:Ի դեպ, նա չափազանց լուրջ է վերաբերվում իմ նկարահանումներին և մինչ համաձայնելը հանգամանալից զրուցել է հեռուստաընկերության տնօրինության հետ, նույնիսկ որոշ պայմաններ է առաջ քաշել, ասենք, որ սկզբնական շրջանում համբույրներ չլինեն…

Էլենը հանգամանքների բերումով ընկճված, վախվորած և բոլորից քաշվող աղջիկ է: Ու միշտ լաց լինելու առիթ ունի:

Շուշան Թովմասյան-Չէի ասի, թե խեղճ ու չափից ավելի համեստ եմ: Էությամբ ակտիվ, աշխույժ, կենսուրախ ու ժպտերես եմ: Սկզբնական շրջանում նույնիսկ չէի պատկերացնում, թե ինչպես պետք է լաց լինեմ: Առաջին իսկ նկարահանման ժամանակ պետք է լաց լինեի և առանց արցունքաբեր գլիցիրինի գործը գլուխ չեկավ: Այժմ արդեն սովորել եմ առանց կողմնակի միջոցների արտասվել:

Էլենը սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսում, ի դեպ, վճարովի հիմունքներով:

Շուշան Թովմասյան- Ես սովորում եմ Մանկավարժական համալսարանի մասսայական հանդիսությունների և ռեժիսուրայի ֆակուլտետում, քանի որ ցանկանում էի հաղորդավար դառնալ:Առաջին կուրսում եմ ու, ի դեպ, ուսումս անվճար չի: Նաև սովորում եմ Առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիայում, որտեղ ինձ գերեցին դասավանդող առարկաները: Բայց հետագայում չգիտեմ, թե ինչ մասնագիտությամբ կշարունակեմ:

Էլենը, չնայած իր ոչ առինքնող արտաքինի ու պահվածքի, գրավում է երիտասարդների ուշադրությունը: Աղջկան սիրահետում է համակուրսեցի Նոյը, կարծես նրա հանդեպ անտարբեր չէ նաև Գոռը…

Շուշան Թովմասյան-Սուտ կլինի ասել, թե երիտասարդների ուշադրությանը չեմ արժանանում: Ու այնպես չի, որ դա միայն սերիալով ու Էլենով է պայմանավորված: Մեր կուրսի տղաներն աղջիկների համեմատ շատ քիչ են… Դե, իսկ անծանոթներից հիմնականում լսում եմ. <<Էս ի˜նչ սիրուն աղջիկ ա>>: Սակայն կարևորը, ըստ իս, ոչ այնքան գեղեցկությունն է, քան բնական լինելը: Ի դեպ, ֆիլմի հեղինակներն ի սկզբանե որոշեցին, որ դեմքիս պեպենները չարժե քողարկել շպարով, ասացին` այսպես ավելի բնական է…

 

 

 

ԿԱՐՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ծննդյան թիվ` 15.11.1991

Ծննդավայր` Հայաստան,Երևան.

Կենդանակերպ` Կարիճ

Հոբբին` Ֆուտբոլ

Կրթություն` Սովերել եմ Եղիշե Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցում, հիմա սովորում եմ Թատերական ինստիտուտի` վավերագրական ռեժիսուրայի բաժնի 3-րդ կուրսում:

Մասնագիտություն` Ռեժիսոր,դերասան.

Նախասիրությունները` արշավներ, ճանապարհորդություններ Հայաստանի պատմական վայրերով:

Գրողը` գրողները շատ են` Սևակ, Չարենց, Թումանյան ու Չեխով:

Խոհանոցը` հայկական ավանդական և աշխարհի բոլոր խոհանոցներից միքիչ-միքիչ:

Գույնը` կարմիր և սև.

Մարզաձևը` միմիայն ֆուտբոլ ու Real Madrid.

 

Ինչպիսին ես տեսնում ապագատ?

Ես ապագան տեսնում եմ շատ լավ, պայծառ, ես ընդհանրապես շատ լավատես մարդ եմ:

Դեռևս չիրականացած երազանքդ?

Ընտանիք, բայց դեռ շուտ է: Մի գեղարվեստական ֆիլմ ամբողջ Հայաստանի պատմության, խնդիրների, հաղթանակների ու մի խոսքով հայերի մասին: Ֆիլմ, որով աշխարհը մեզ կճանաչի:

Ինչից ես վախենում?

Վախենում եմ Աստծուց: Վախենում եմ ստից ու խաբեբա մարդկանցից:

Հանուն ինչի ես պատրաստ թողնել մասնագիտությունդ?

 Այդպիսի բան չկա:

Ամենակարևոր բանը,որ կարող է պատահել դերասանի հետ?

Կարևորը, որ կարիերան հաջող լինի, կյանքում էլ հաջողություններ լինեն, թե´ անձնականում, թե´  աշխատանքում:

Քեզ դուր է գալիս քո կերպարը “Դժվար Ապրուստ”  հեռուստասերիալում?

Իմ կերպարից մասամբ գոհ եմ, մասամբ ոչ:

Նման ես քո կերպարին?

Շատ բաներ ինձ նման չեն իմ կերպարում, բայց նմանություններ կան:

Շարունակելու ես դերասանական կարիերատ?

Անպայման շարունակելու եմ կարիերաս, քանի որ շատ եմ սիրում իմ գործը:

Որ դերասանի կամ դերասանուհու հետ կցանկանաիր նկարահանվել?

Արտասահմանյան դերասաններից շատ կուզենայի նկարահանվել  Jim Carrey-ի  հետ:

Քո առավելությունը` լավատեսություն, անկեղծություն և նվիրվածություն, նաև մեծ հայրենասիրություն:

Քո թերությունը` շատ շուտ եմ հավատում մարդկանց և ցավոք սրտի ինձ հեշտ է խաբելը:

Ինչ կմաղթես երկրպագուներիդ?

Միայն լավն ու բարին:

 

 

 

Մերի Մակարյան

 

Ծննդյան թիվ`1985

Ծննդավայր` Երևան

Կենդանակերպ`Առյուծ

Հոբբին` կարդալ,երգել.

Կրթություն` բարձրագույն

Մասնագիտություն` վոկալիստ և բանասեր.

 

Նախասիրությունները.

 Սիրում եմ ճանապարհորդել, շփվել լավ և խելացի մարդկանց հետ, գնումներ կատարել ու զարմանալ ինչ որ երևույթների վրա:

 Գրողը` Տերյան

 Խոհանոցը` հայկական

 Գույնը` բոլոր գույները,բայց ամեն գույն հագուստ չեմ հագնի:
 

Մարզաձևը` լող

Ինչպիսին ես տեսնում ապագատ?

Հրաշալի

Դեռևս չիրականացած երազանքդ?

Մայրանալ

Ինչից ես վախենում?

Մարդկանցից (Իմ դեպքում երևի ումից) :)

Հանուն ինչի ես պատրաստ թողնել մասնագիտությունդ?

Ընտանիքի

Ամենակարևոր բանը,որ կարող է պատահել դերասանի հետ?

Բախվել անյպիսի իրավիճակների հետ, որ կյանքում քեզ թույլ չես տա, ու այդ կերպ ձեռք կբերես մեծ փորձ հետագայի համար: օօօօօօ դառնալ ճանաչված:  ))))
 

Դերասանուհի տաղանդի,թե՞ գեղեցկության շնորհիվ?

Ես դերասանուհի չեմ, հետևաբար հեռուստատեսության ոլորտում ունեցած իմ փորձի, իմ մեջ հայտնաբերված դերասանական փոքրիկ տաղանդիկների և իհարկե գեղեցկության շնորհիվ ես ստացա հրավեր:

 

Քեզ դուր է գալիս քո կերպարը “Դժվար Ապրուստ” Հեռուստասերիալում?

Մի գուցե.

Նման ես քո կերպարին?

Ոչ

Շարունակելու ես դերասանական կարիերատ?

Հնարավոր է.

Որ դերասանի կամ դերասանուհու հետ կցանկանաիր նկարահանվել?

Պենելոպա Կրուզ (Այս դերասանուհու խաղը շատ եմ հավանում).

Նկարագրիր քեզ 3 բառով.

Խաղաղ, կանացի, ուժեղ.
 

Քո առավելությունը` հարցերին հումորով վերաբերվելը:

Քո թերությունը` ներողամիտ լինելը

Ինչ կմաղթես երկրպագուներիդ?

Սեր, խաղաղություն, ժպիտներ.

 

ՄԱՐԻՑԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծննդյան թիվ` 01.01.1990

Ծննդավայր` Վրաստան,Թբիլիսի.

Կենդանակերպ` Այծեղջուր

Հոբբի` նկարչություն

Կրթություն` Սովորել եմ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանում, Թորոս Ռոսլինի դիզայնի ակադեմիայում, Առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիայում:

Գրողը` Տերյան, Լերմոնտով.

Խոհանոցը` Վրացական և Հայկական.

Գույնը` վարդագույն, սև, նարնջագույն, մոխրագույն.

Մարզաձևը` լող.

 

Ինչպիսին ես տեսնում ապագատ?

Ապագա՞ս լուսավոր.

Ինչից ես վախենում?

Վախենում եմ ստից.

Հանուն ինչի ես պատրաստ թողնել մասնագիտությունդ?

Չգիտեմ, հուսով եմ երբեք չեմ թողնի մասնագիտությունս:
 

Ամենակարևոր բանը,որ կարող է պատահել դերասանի հետ?

Ամենակարևորը հաջողված կերպար ստեղծել:

Քեզ դուր է գալիս քո կերպարը “Դժվար Ապրուստ” Հեռուստասերիալում?

Այո կերպարս շատ լավն է:

Նման ես քո կերպարին?

60%-ով նման եմ:

Որ դերասանի կամ դերասանուհու հետ կցանկանաիր նկարահանվել?

Արտաշես Ալեքսանյան.

Քո թերությունը` Հեշտությամբ են խաբում:

Ինչ կմաղթես երկրպագուներիդ?

Երկրպագուներիս ամենաաաաաաաաաաաա լավը:

 


 
 
ՇՈՒՇԱՆՆԱ ԹՈՎՄԱՍՅԱՆ 

 

Ծննդյան թիվ` 14.11.1992

Ծննդավայր ` Ծաղկաձոր

Կենդանակերպ` ԿԱՐԻՃ
Կրթություն`  բարձրագույն
Մասնագիտություն` ԴԵՐԱՍԱՆ_ՌԵԺԻՍՅՈՐ
Գրողը`  ՍևԱԿ
Խոհանոցը`  ՀՆԴԿԱԿԱՆ , ՎՐԱՑԱԿԱՆ
Գույնը`  Սև , ՍՊԻՏԱԿ,ԿԱՐՄԻՐ
Մարզաձևը` ԼՈՂ , ԹԵՆԻՍ

 

ՍԿԶԲԻ ՄԱՍԻՆ 

ՆԱՆՈ ՋԱՆ ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑԵԼ Է ԱՆՀՈԳ, ՍԻՐՈՎ ՇՐՋԱՊԱՏՎԱԾ : ՄԱՆՈՒԿ ՀԱՍԱԿԻՑ ՆՈՒՅՆԻՍԿ ՉԵՄ ԵԼ ԵՐԱԶԵԼ ԼԻՆԵԼ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ,  ԲԱՅՑ  ԲԱԽՏԻ ԲԵՐՄԱՄԲ ՍՏԱՑՎԵՑ ԷՆՊԵՍ , ՈՐ  ԴԱՐՁԱ ՈՒ ԱՅՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔԻՆ ԵՄ , ՈՐ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՈՉԻՆՉ ՉԻ ԼԻՆՈՒՄ: ԱՍԵՄ ՆԱև , ՈՐ  ՄԵՐ ՏԱՆԸ ԿԱՄ ԱՌՀԱՍԱՐԱԿ ԻՄ ԳԵՆԵՐՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ  ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ   ՉԿԱՆ ՈՒ ԷՍՏԵՂԻՑ ՀԵՏևՈՒԹՅՈՒՆ , ՈՐ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՍ ՇԱՏ ԶԱՐՄԱՑԱՆ ,ԵՐԲ ՏԵՍԱՆ ԻՆՁ ՆՄԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ , ՈՐՈՎՀԵՏև  ՄԱՆԿՈՒՑ ՑՈՒՅՑ ՉԵՄ ՏՎԵԼ ԻՄ ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 
ԷՈՒԹՅԱՄԲ ՇՓՎՈՂ ԵՄ , ԸՆԿԵՐԱՍԵՐ , ԻՐԱՏԵՍ, ՉԵՄ ՍԻՐՈՒՄ ՁևԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ : ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ ԵՄ, ԲԱՅՑ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՈՏՆԱՀԱՐԻ ԴԻՄԱՑԻՆԻՍ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՍՆԵՄ ԻՄ ՆՊԱՏԱԿԻՆ, ԹԵՐևՍ  ԱՅՍՔԱՆՈՎ ԱՎԱՐՏԵՄ ԻՄ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀՈՒՍԱԼՈՎ  ՈՐ ԿԱՐՈՂԱՑԱ ԻՆՁ` ՇՈՒՇԱՆՆԱ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ, ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՃԻՇՏ և ՀԱՍԿԱՆԱԼԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ  ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ:

 ԱՌԱՋԻՆ ՀՈՆՈՐԱՐԻ ՄԱՍԻՆ

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՍ ԳՈՒՄԱՐ ՎԱՍՏԱԿԵՑԻ ՀԵՆՑ ԱՅՍ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ , ԱՅՍԻՆՔՆ, ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 18 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ , ԱՄՍՎԱ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ,ԻՆՉՊԵՍ ԱՌՀԱՍԱՐԱԿ ԼԻՆՈՒՄ Է  ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ  ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ և ՀՈՆՈՐԱՐԻ  ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՇԻՎԸ ԿԱԶՄՈՒՄ Է 150 .000 ԴՐԱՄ:

 

 

Ինչպիսին ես տեսնում ապագատ?

ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ   ԼՈՒՍԱՎՈՐ , ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԼԻ, ԲԱՅՑ և  ՄԻևՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՅԴ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ:                                     

 

Դեռևս չիրականացած երազանքդ?

ՀԱՍՆԵԼ ԿԻՆՈՅԻ ԱՇԽԱՐՀ ` ՀՈԼԻՎՈՒԴ:                                        

 

Ինչից ես վախենում?   

ԱՎԵԼԻ ՃԻՇՏ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ ՈՒՄԻՑ`ԱՍՏԾՈՒՑ:


Նկարագրիր քեզ 3 բառով.  

ԻՐԱՏԵՍ, ԸՆԿԵՐԱՍԵՐ և ԼԱՎԱՏԵՍ.                                                                  

 Քո առավելությունը` ԻՄ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Քո թերությունը` ՀԵՏևՈՂԱԿԱՆ ՉԵՄ, ՈՐ  ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ  ՀԱՃԱԽ ՄԱՐԴԿԱՆՑ, ԹԵԿՈՒԶ ԻՄ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ <<ՈՉ>> ԱՍԵԼ:

Հանուն ինչի ես պատրաստ թողնել մասնագիտությունդ? 

ՀԱՆՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻ , ԲԱՅՑ  ԿԱՇԽԱՏԵՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՍ ՃԻՇՏ ԿԱՏԱՐԵՄ , ՈՐ ՆՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ  ՉԿԱՆԳՆԵՄ:

 

Ամենակարևոր բանը,որ կարող է պատահել դերասանի հետ

ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ ՀԱՐՑԻ ԻՄԱՍՏԸ ՉՀԱՍԿԱՑԱ, ԲԱՅՑ ԿԱՐևՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՅՆ Է, ՈՐ ԴԵՐԱՍԱՆԸ ՄԻՇՏ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԵՆԱ( ԽԱՂԻ ԻՄԱՍՏՈՎ ) և   ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՆԴԵՊ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԼԻՆԻ, ՔԱՆԻ ՈՐ ԱՅՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ , ՈՐՈՆՔ  ԴԵՐԱՍԱՆԸ ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄ Է ՀԵՆՑ ՎԵՐՑՎԱԾ Է ՇԱՏ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԿՅԱՆՔԻՑ:                                                                                               

Դերասանուհի տաղանդի,թե՞ գեղեցկության շնորհիվ?

ԲՆԱԿԱՆԱԲԱՐ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՏԱՂԱՆԴԻ , ՉՆԱՅԱԾ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԼԻՆՈՒՄ ՆԱև  <<ԽԱՌԱԿԾԵՐՆԻ>> ԴԵՐԱՍԱՆՆԵՐ ,ՈՐՈՆՔ   ՀԵՆՑ ԻՐԵՆՑ ՏԳԵՂՈՒԹՅԱՄԲ ՆԿԱՐԱՀԱՆՎՈՒՄ ԵՆ ՖԻԼՄԵՐՈՒՄ , ԻՍԿ ԵԹԵ ԱՎԵԼԻ ԼԱԿՈՆԻԿ ԱՊԱ, ՌԵԺԻՍՅՈՐՆ Է ԸՆՏՐՈՒՄ ,ԹԵ ԻՐ ՖԻԼՄՈՒՄ ԻՆՉԸ ՊԻՏԻ ԳԵՐԱԿՇՌԻ, ԱՅՍԻՆՔՆ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ, ԹԵ <<ՏԳԵՂ>> ԲԱՅՑ ՆՈՐԻՑ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ: 

<<ԴԺՎԱՐ ԱՊՐՈՒՍՏԻ>> ՄԱՍԻՆ

Բացի այն, որ ես սովորում եմ Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում ,ես նաև զուգահեռ սովորում եմ Աբել Աբելյանի ղեկավարած <<առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիայում>> և իմ տնօրենի առաջարկով մասնակցեցի դժվար ապրուստ հեռուստասերիալի քաստինգին:

Բնականանար դժվարություններ եղել են , բայց քանի որ ես իմ կողքին ունեմ բավականին մեծ փորձ ունեցող վաստակաշատ դերասաններ, հենց նրանց օգնությամբ էլ ես կարողանում եմ այդ դժվարությունները հեշտությամբ հաղթահարել: իհարկե հաճելի պահեր էլ են եղել ,բայց հիմա դժվարանում եմ հիշել:

Քեզ դուր է գալիս քո կերպարըԴժվար Ապրուստ Հեռուստասերիալում?  

 

Շաաատ, ուրախ եմ, որ կերպարանավորում եմ Ելենին, նույնիսկ ես ունեմ բնավորության գծեր, որոնք ունի Ելենը, կան իհարկե նաև հակառակը:

 


Նման ես քո կերպարին? 

Ինչպես  պատասխանեցի վերոնշյալ հարցին՞ այո:                                                                       

Շարունակելու ես դերասանական կարիերատ? 

Ժամանակը ցույց կտա, եթե համապատասխան առաջարկ լինի և, եթե զգամ հանրության դրական վերաբերմունքը (իհարկե բացասականն էլ չեմ բացառում) ապա այո:         

Որ դերասանի կամ դերասանուհու հետ կցանկանաիր նկարահանվել

Ալ ՊաչինոԴԵՄԻ ՄՈՒՐ                                                                                   

 

 

ՆՎԵՐՆԵՐԻ և ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Փողոցում ճանաչում են հաճելի խոսքեր ասում, լինում է նաև որ բարեմաղթանքներ են մաղթում, իսկ նվերներ ստացել եմ, և նույնիսկ եղել են դեպքեր, որ արտասահմանից եմ ստացել: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ.

 
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:

ԵՍ ՈՉ ՄԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ ՉԿԱՄ, ԲԱՅՑ ԵՐևԻ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ԿՈՒՆԵՆԱՄ:

Աստղային հիվանդությունը քո պատկերացմամբ: Կգա օր, որ կզգաս թե դա ինչ է?

ԵՍ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ , ՈՐ ԱՍՏՂԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՏԱՌԱՊՈՒՄ Է ՆԱ` ՈՎ, ԱՅՆ ԻՆՉԻՆ ՀԱՍԵԼ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ՉԻ ՀԱՍԵԼ , ԱՅԼ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ և ՉԻ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԴՐԱ ԱՐԺԵՔԸ  և ԿՈՐՑՆԵԼՈՒ ՎՏԱՆԳԸ  ՆՈՒՅՆ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ:ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ, ԵՐԲ ՈՐ ԻՆՔԴ ԵՍ ՀԱՍՆՈՒՄ ՆՐԱՆ ԻՆՉՆ ՈՒՆԵՍ, ԷԼ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ՄՆՈՒՄ, ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՎԵԼևՍ ՏԱՌԱՊԵԼՈՒ ԱՍՏՂԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ, ԻՍԿ ԹԵ ԵՍ ԿԸՆԴԳՐԿՎԵՄ ՏԱՌԱՊՈՂՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ ՑՈՒՅՑ  ԿՏԱ...

ԲԱՅՑ ՀՈՒՍԱՄ, ՈՐ ՈՉ, ՀԱՄԵՆԱՅՆԴԵՊՍ ԵՍ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՊԱՀԵՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ և ՉԵՄ ՄՈՌԱՆԱ, ՈՎ ԵՄ ԵՂԵԼ ՄԻՆՉև <<ԵԹԵՐԱՅԻՆ ԴԵՄՔ>> ԼԻՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ:

 

 

Ինչպիսի բամբասանքներ ես լսել քեզ հետ կապված:

1. Որ ես ընկերություն եմ անում <<Հրեշտակների դպրոց >> հեռուստասերիալի Լևոնի հետ:

2. Որ Արմենիա հեռուստաընկերություն ինձ տարել է Մկրտիչ Արզումանյանը զուտ նրա համար, որ  նա մեր հարևանն է:

3. Որ ես միլիոնատերի աղջիկ եմ, պապան առաջա տանում :

4. Որ ես ֆիլմի Անահիտի  իրական աղջիկն եմ:

5. Որ ես իրականում խեղճ ապրող ընտանիքից եմ և այս դերն ինձ տվել են առաջին հերթին նրա համար, որ իմ կյանքն է և ես այն ավելի լավ կխաղամ:  

 

ՇՈՒՇԱՆՆԱ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Անկեղծ ասած առօրյաս բավականին  ծանրաբեռնված է,նկարահանումները տևում են մինչ ուշ գիշեր և ժամանակ  չի մնում մեկ այլ  գործով զբաղվել, շուտով դասերն էլ կսկսեն ու այդ ամենը կկրկնապատկվի: Իսկ առհասարակ ես սիրում եմ զբոսնել ընկերներիս հետ, կողմնակից եմ ակտիվ հանգստի, սիրում եմ նաև մարզվել...


 

ԸՆՏԱՆԻՔԻ ՄԱՍԻՆ 

Իմ ընտանիքը կազմվաց է  3   հոգուց` ես, մայրս, ավագ եղբայրս, իսկ հայրս մահացել է: 

ԱՊԱԳԱ ՊԼԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ  

Ապագայում նախատեսում եմ, առաջնային, դերասանական ստուդիան ավարտել, ուսումս շարունակել, մնացածն  հետագան ցույց կտա, նախապես չեմ ուզում պլաններիս մասին բարձրաձայնել մինչև իրականացնելը: 


Ինչ կմաղթես երկրպագուներիդ?)) 

ՈՒզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր երկրպագուներին իրենց  ջերմ վերաբերմունքի համար, ինձ ոգևորելու համար, այն ինչ ես հիմա անում եմ դա առաջին հերթին նրանց համար է, թողնում եմ նրանց դատին, առողջ քննադատությանը և մաղթում եմ  ամենայն բարիք:                   

ՍԻՐՈՎ ՇՈՒՇԱՆՆԱ ԹՈՎՄԱՍՅԱՆ                                                         

 

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ  ՀԱՐՑԱՇԱՐԻ ՀԱՄԱՐ, ԻՍԿ ՎԻԴԻՈՆԵՐԻ ՀԵՏ  ԿԱՊՎԱԾ ԱՍԵՄ, ՈՐ  ՀԵՏԱՔՐՔԻՐ  ԿԱԴՐԵՐ ԷԻՐ ՀԱՎԱՔԵԼ ՈՒ ՇԱՏ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԵՐԳԵՐ, ԻՆՁ ԱՄԵՆԱ ՇԱԱԱԱՏԸ ԴՈՒՐ Է ԵԿԵԼ ԻՄ ՈՒ ՄԱՄԱԻ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ ԲՌԱՎՈ:

INTERVYU BY

NARINE BASOYAN


 

Միհրան Ծառուկյան

<<ՌԵԺԻՍՈՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ Է`

           ԳՈՌԻ ՄԵՋ ՀՂՓԱՑԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՊԱԿԱՍՈՒՄ Է>>

 

Գոռը, թեև կիրթ ու հավասարակշռված երիտասարդ է, այնուամենայնիվ օլիգարխի ընտանիքից , <<ոսկյա երիտասարդության>> ներկայացուցիչ է ու առհասարակ իրեն կարող է շատ բան թույլ տալ:

Միհրան Ծառուկյան-Ընտանյոք հանդերձ մենք,ինչպես ասում են, միջին խավի ներկայացուցիչներ ենք:Ի դեպ,բազմիցս եմ նշել,բայց քանի որ դեռ շարունակում են չարչրկել այդ հարցը,ստիպված եմ կրկնել,որ Գագիկ Ծառուկյանի հետ ընդամենը ազգանվակիցներ ենք: ՈՒ (ժպտում է) հայրս էլ օլիգարխ չի,այլ տնտեսագետ է, թեև բիզնեսներ ունի: Մեր ֆիլմի ռեժիսորն ինձ ասում է` ԳՈՌԻ ՄԵՋ ՀՂՓԱՑԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՊԱԿԱՍՈՒՄ Է,ՄԻ ՄՈՌԱՑԻՐ, ԹԵ ԻՆՉ ԸՆՏԱՆԻՔԻՑ Է ՆԱ: Բայց ինձ կարծես այնքան էլ չի հաջողվում պատկերել հղփացածի:Երևի նրանից է, որ չեմ սիրում նման մարդկանց:

Գոռը սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսում:Հետագայում էլ, երևի, հոր գործը կշարունակի, իսկ մինչ այդ շռայլում է նրա փողերը:

Միհրան Ծառուկյան- Ի տարբերություն Գոռի` ես արդեն ավարտել եմ կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը, հասցրել եմ նույնիսկ ծառայել բանակում (ժպտում է):Իսկ գումար վաստակել սկսել եմ դեռ 18 տարեկանից (Այժմ Միհրանը 23 տարեկան է), երբ <<Հայ սուպերսթար>> նախագծից հետո հրավիրեցին երգել <<Ջիանի>> ակումբում:Կարծում եմ` որոշակի տարիքից երիտասարդը պետք է կարողանա ինքնուրույն հոգալ իր կարիքները և ցանկության դեպքում հաստատ աշխատանք կգտնի:Այժմ ելույթ եմ ունենում <<Նարեկ>> ռեստորանային համալիրում ու ամենևին էլ չեմ թաքցնում դա:

 Գոռը <<ոսկյա երիտասարդությանը>> վայել կյանքով է ապրում` թանկարժեք մեքենաներ, պաթոսային ռեստորաններ ու գիշերային ակումբներ… մի խոսքով, իրեն ոչնչից չի զրկում:

Միհրան Ծառուկյան-Ես նույնիսկ մոռացել եմ, թե երբ եմ վերջին անգամ գիշերային ակումբ այցելել:Վերջին 1 ամսում ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում.օրվա մեծ մասն անցնում է նկարահանման հրապարակում, երեկոներն էլ` բեմում: Մայրս մի օր զանգահարեց ինձ ու ասաց. <<Տղա´ ջան, կարոտել եմ քեզ, բա ինչպե՞ս կարող ենք տեսնվել>>…Բնականաբար, գործերս հասցնելու համար մեքենայով եմ տեղաշարժվում:Բայց, ի տարբերություն Գոռի, ով <<Infiniti>>-ով է շրջում, ես <<Mitsubishi>> եմ վարում, որը, ի դեպ, մի քանի օր առաջ եմ գնել…

Գոռը, հարկավ, վայելում է աղջիկների համակրանքը, սակայն ոչ մի կերպ չի կարողանում հստակեցնել իր հարաբերությունները Մերիի հետ` մե´կ ուզում է կըանքը կապել նրա հետ, մե´կ էլ մտափոխվում է:

Միհրան Ծառուկյան-(Համեստորեն ժպտում է) Աղջիկների ուշադրության պակասից չեմ դժգոհում: Հատկապես, երբ անընդմեջ հեռուստաէկրանին ես, ուշադրությունը բնականաբար մեծանում է: Դա եղավ <<Հայ սուպերսթարի>> ժամանակ ու հիմա էլ է զգացվում: Ի դեպ, վերջերս մի հետաքրքիր դեպք պատահեց: Թումանյան փողոցում նկարահանում էինք <<Դժվար ապրուստի>> տեսահոլովակի վերջաբանը. Ստեղծագործական խմբով կանգնած էինք, մեկ էլ բոլորին հրմշտելով մի օրիորդ մոտեցավ ինձ ու օձիքիցս բռնելով, ասաց. <<ՈՒրեմն լսիր` ես քեզ պիտի համբուրեմ ու գնամ>>: ՈՒ համբուրեց: Քիչ հեռվում կանգնած նրա ընկերուհին էլ ասաց. <<Արի, մի հատ էլ ես համբուրեմ ու գնա>>… (ծիծաղում է):Ի տարբերություն Գոռի` նշանված չեմ, բայց երբ հետաքրքրվում են` ընկերուհի ունեմ, թե ոչ, սովորաբար շրջանցում եմ այդ հարցը…

 

 
 

 

ԴԱՎԻԴ ՄԱՐԴՅԱՆ 

(ՍՏՅՈՊԻԿ)

 Ծննդյան թիվ` 30.05.1990

 Կենդանակերպ` Երկվորյակ

 Հոբբի` լող

 Մասնագիտություն` լեզվաբան, նաև դերասան.

 Նախասիրությունները` ակտիվ հանգիստ

 Գրողը` Տերյան

 Խոհանոցը` արևելյան

 Գույնը` դեղին և սպիտակ

 Մարզաձևը` լող

 Ինչպիսին ես տեսնում ապագատ?

Շատ լավ:

 Դեռևս չիրականացած երազանքդ?

Օպտիմիստ եմ, ճիշտն ասած երազանք չունեմ, մենակ նպատակներ ու դրանց իրականացումը:

 Ինչից ես վախենում?

Չեմ ասի, բայց մենակ մի բան կա :)

Հանուն ինչի ես պատրաստ թողնել մասնագիտությունդ?

Ոչ մի բանի:

Ամենակարևոր բանը,որ կարող է պատահել դերասանի հետ?

Որ ճիշտ կատարի իրա կերպարը:

Քեզ դուր է գալիս քո կերպարը “Դժվար Ապրուստ” Հեռուստասերիալում?

Դուր է գալիս, որովհետև առանց դրա ուղղակի չէր ստացվի ու չէր սիրվի:

Նման ես քո կերպարին?

Ոչ, մենակ մի հարցում, որ զզվում եմ հիվանդանոցներից:

Շարունակելու ես դերասանական կարիերատ?

Բնականաբար:

Որ դերասանի կամ դերասանուհու հետ կցանկանաիր նկարահանվել?

Al Pachino & Robert Deniro.

Նկարագրիր քեզ 3 բառով.

Իմ չսիրած բաներից մեկը, ինձ նկարագրելն ա ու իմ մասին կարծիք ասելը:

Ինչ կմաղթես երկրպագուներիդ?

Երկրպագուներիս կցանկանամ են ամենը, ինչ որ իրանք են ցանկանում իրանց:

Ժաննա Բուտուլյան

 

Ծննդյան թիվ` 14.10.1987
Ծննդավայր` Երևան
Կենդանակերպ` Կշեռք
Մասնագիտություն` Հոգեբան
Գրողը` Бальзак, Достоевский, Лермонтов.
Խոհանոցը` Կովկասյան, Ֆրանսիական…
Գույնը` Սպիտակ
Մարզաձևը` Լող, Բասկետբոլ


Ինչպիսին ես տեսնում ապագատ?                                           Հայաստանում, հարազատներիս ու ընկերներիս շրջապատում.

 

Դեռևս չիրականացած երազանքդ?                                     Երազանքներիս մասին բարձրաձայն չեմ սիրում խոսել, բայց լավ   մեկը   կասեմ` թատրոնի բեմում խաղալը:


Ինչից ես վախենում?                                                                     Վախենալուց  (Առանց կատակ Նան ջան) …

 

Հանուն ինչի ես պատրաստ թողնել մասնագիտությունդ? Մասնագիտությունս թողել եմ արդեն հանուն սերիալի:

 

Ամենակարևոր բանը,որ կարող է պատահել դերասանի հետ?      Կոնկրետ ինձ համար ամենակարևոր բանը իմ սիրած դերասանի հետ խաղալն է: 

 

Դերասանուհի տաղանդի,թե՞ գեղեցկության շնորհիվ?        

 Համեստ եմ այս հարցին պատասխանելու համար (loool)

 

Քեզ դուր է գալիս քո կերպարըԴժվար ԱպրուստՀեռուստասերիալում?                                                                          

Այո

 

 

Նման ես քո կերպարին?                                                                                Ոչ

 

Շարունակելու ես դերասանական կարիերատ?                          

Այո, շատ եմ սիրում նկարահանման պրոցեսը:

 

Որ դերասանի կամ դերասանուհու հետ կցանկանաիր նկարահանվել?                                                                                

 Սերգեյ Բեզռուկովի հետ... )))

 

Նկարագրիր քեզ 3 բառով.                                                                    

 Քիչ է 3-ը ))) lool կատակ եմ անում, չեմ սիրում, երբ ես եմ ինձ    նկարագրում:

 

Քո առավելությունը` Սեփական սխալներն ընդունելը, մարդկանց մեջ էլ եմ դա գնահատում:

 

Քո թերությունը` Շուտ հիասթափվելը…))) չնայած  ինչից պետք է, չեմ հիասթափվում երբեք: )))

 

Ինչ  կմաղթես  երկրպագուներիդ?))                                                            Լիքը սեր իրենց կյանքում:  ))))))

 

 

 

 

 

 

 

Бесплатный конструктор сайтов - uCoz