Новости
www.tsarukyanmihran.do.am
NOR KAYQ www.tsarukyanmihran.do.am

Կյանքի երկու բևեռների բախում: Հարուստի ու աղքատի հարաբերությունների հիմքում ընկած իրական կյանք, որը մատուցվում է ամենաթեժ գույներով: Մի կողմում ծոփ ու շվայլ կյանք, մյուսում՝ դժվար ապրելակերպ, արդյունքում մեծ սեր, հետո ողբերգություն, որը կործանում է ամեն ինչ: Սոցիալական ամենացածր խավին պատկանող մայր և դուստր, որոնց կյանքը մեկ ակնթարթում այնպես է կործանվում, որ թվում է, թե այն ավարտվել է, սակայն այս պատմության մեջ կյանքն ավելի անկանխատեսելի է դառնում: Ամեն ինչ դեռ առջևում է: Անօթևան մնացած մայր ու դուստր, որոնք ճակատագրի թեթև ձեռքով հայտնվում են հարուստների ձեռքում:

Նրանք ստիպված են անցնել կյանքի անարդարությունների միջով: Դուստրը ստիպված է հիվանդ մոր բուժման համար անհրաժեշտ գումարը գտնել արժանապատվության գնով: Շփացած հարուստների բանակը, որի համար կյանքն ընդամենը հաճույք է, կանգնում է նրանց կողքին սցենարային նուրբ լուծումներով: Իրադարձությունների զարգացումը պարզ կդառնա ֆիլմը դիտելու ընթացքում:
